ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Արմեն Հակոբյան․ Կոչ եմ անում բոյկոտել ինչպես Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ՝ իր կառավարությանը, իր իշխանությանը

Արմեն Հակոբյան․ Կոչ եմ անում բոյկոտել ինչպես Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ՝ իր կառավարությանը, իր իշխանությանը
30.11.2020 | 16:01

Հարգելի գործընկերներ, լրատվական կայքերի խմբագիր, պատասխանատու թողարկիչներ, հեռուստա և ռադիո ընկերությունների լրատվական ծառայույթյունների պատասխանատուներ, քույրեր և եղբայրներ

ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ

ԲՈՅԿՈՏԵԼ ինչպես նիկոլ փաշինյանին, այնպես էլ՝ իր կառավարությանը, իր իշխանությանը, մասնավորապես

ՉՀԱՂՈՐԴԵԼ իրեն վերաբերող ՈՉ ՄԻ պաշտոնական տեղեկություն,

ՉՀԱՂՈՐԴԵԼ, ՉՏԱՐԱԾԵԼ նրա ՈՉ մի հայտարարություն

ՉՎԵՐԱՀԵՌԱՐՁԱԿԵԼ փաշինյանի ու նրա հետ փոխկապակցված-հանցակիցների ՈՉ ՄԻ ԼԱՅՎ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ համար չդիմել ո՛չ իրեն, ո՛չ իր մամուլի քարտուղարին:

ՄԻ խոսքով՝ համակողմանի ԲՈՅԿՈ՛Տ

--

Հարգելի գործընկերներ, ոչ մեկիդ «թեգ» չեմ անում, բայց տարածելն ու բոյկոտ հայտարարելը ողջունվում է:

Դիտվել է՝ 3379

Մեկնաբանություններ